Բաղադրությունը`

400 գրամ բալ
200 մլ սերուցք
6 ճաշի գդալ շաքարավազ
16 գրամ դոնդող
250 մլ կաթ
0,5 տուփ վանիլին
2 ձու 

Պատրաստման եղանակը`

Բալի կորիզները հեռացնել և 2 ճաշի գդալ շաքարավազով պյուրե պատրաստել: Կաթը տաքացնել վանիլինի հետ, ավելացնել բալի պյուրեն: Ձուն հարել գոլորշու վրա, ավելացնել 4 ճաշի գդալ շաքարավազը, խառնել այնքան, մինչև պնդանա: Կրակից վերցնել, ավելացնել թրջած դոնդողին և շարունակել հարել արդեն սառը ջրի վրա, մինչև լրիվ հովանա: Սերուցքը հարել և ավելացնել կրեմին: Մատուցվող բաժակի մեջ հաջորդաբար լցնել մի շերտ բալի պյուրեից, մի շերտ սերուցքային զանգվածից, 3 ժամ պահել սառնարանում, ապա մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել