Հոկտեմբերի 28-ին Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց միջանկյալ հատվածում բացվեց Նոտարական ծառուղի։ Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ինչպես նաև ՀՀ և ՌԴ Նոտարական պալատների նախագահներն ու անդամները։

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին ցուցաբերած աջակցության համար՝ արդարադատության նախարարը նշել է, որ հետագայում ևս շարունակվելու են նմանատիպ ծրագրերը՝ իրենց փոքր ներդրումն ունենալով մայրաքաղաքի զարգացմանն ու քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը:


Փոխքաղաքապետ Կամո Արեյանն ու ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Նոտարական ծառուղում անվանական ծառեր են տնկել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել