Գուցե ուղղամիտ, բայց ոչ «քյարթու» տաքսիստի «սրբադասման» ֆեսբուքյան ծեսի պիկին «անմեղները»  սկսեցին քար նետել Արցախի թեմի առաջնորդի վրա:

Պարգեւ սրբազանը «Ռեգնումի» հարցազրույցում ասել է. «Եթե դու հայ ես, նույնն է, թե քրիստնյա ես, իսկ եթե քրիստնյա չես, ուրեմն հայ չես»
Ինձ ամենեւին սկանդալային չի թվում սրբազանի ասածը, բայց նրա դեմ գրոհների մեջ «քյարթու» բան կա: 

Պարգեւ սրբազանը մի փոքր խիստ ձեւակերպմամբ ընդամենը շեշտել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱԶԳԱՅԻՆ լինելը, նաեւ դարավոր միտքը, թե «քրիստոնեությունը հայի մաշկի գույնն է»:

Քրիստոնեությունը եւ հայկական ինքնությունը այսօր չեն սկսել նույնացնել: Դեռեւս չորրորդ դարից հայ եւ օտար մտածողները տարբեր ձեւակերպումներով ասել են նույնը, ինչ Պարգեւ սրբազանն իր վերջին հարցազրույցում: Ես, օրինակ, Նիկոլ Աղբալյանի այս մտքին եմ «լայք» տալիս` «չորրորդ դարում Հայաստանը քրիստոնեացավ, իսկ հինգերորդ դարում քրիստոնեությունը հայացավ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել