kissing-coupleFact.am-ը գրում է․

Թե ինչպիսին է լավ կինը ոչ մեկ չգիտի: Որոշ տղամարդկանց համար նա այսպես ասած քմահաճ է, ուրիշների համար՝ լուռ ու խոնարհ, մյուսների համար՝ լավ տնտեսուհի: Սակայն կան հանգամանքներ որոնք յուրաքանչյուր կնոջը կօգնեն դառնալու լավ կին, ինչպես նաև կատարելագործվելու այդ դժվարին ոլորտում:

  1. Թողեք, որ ամուսինը հանգստանա ձեզ հետ շփումից։Յուրաքանչյուր մարդ սեփական տարածության ու ժամանակի կարիք ունի, որը կարող է օգտագործել իր սիրած զբաղմունքի համար, որտեղ կարող է իր մտքերով տարվել, այսինքն՝ մենակ մնալ իր ներաշխարհում։ 
  2. Մի՛ խանգարեք, որ ձեր ամուսինը պարբերաբար հանդիպի իր ընկերներին։ Տղամարդու համար շատ կարևոր է, որ լինի իր ընկերների, դասընկերների շրջապատում, որոնց հետ նա կարող է քննարկել իրեն հետաքրքրող թեմաներն իր «տղամարդկային» լեզվով։
  3. Մի՛ ձգտեք ամեն գնով ապացուցել ձեր ճշմարտությունը։ Հնարավորություն տվեք տղամարդուն զգալու, որ իր խոսքը կշիռ ունի։ Թող որ այս անգամ դուք պարտվողի դերում հայտնվեք, փոխարենը կգերազանցեք իմաստնության դրսևորման հարցում։ Այդ դեպքում նա իր շահերը ոտնահարված չի համարի։ Լավ կինը նա չէ, ով հաղթում է վեճի մեջ, այլ նա, ով իր ուզածին հասնելու համբերություն ունի։
  4. Ուրախ դիմավորեք ձեր ամուսնուն, երբ էլ և ինչ տեսքով էլ որ նա տուն վերադառնա։ Եթե անգամ խմած է։ Չէ՞ որ, այնուամենայնիվ, նա ձեզ մոտ է եկել, ոչ թե մի ուրիշ տեղ, ուստի գնահատեք այն, ինչ ունեք։ Սովորեք նաև գովաբանել այն արարքները, որոնք արժանի են գովասանքի, քանի որ մի անգամ խրախուսանք ստանալով՝ ուրիշ անգամ նա կփորձի ավելին անել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել