Շնորհավորում եմ Մայիսի 9-ը: Պապս ռազվեդչիկ էր, շատ դաժան բաներ էր տեսել պատերազմի ժամանակ: Երբեք չէր մանրամասնում, չէր ցանկանում խոսել այդ մասին, երևի դա էր, որ նրան ժայռի պես սառը ու պինդ մարդ էր դարձրել: Բաժակաճառերի ժամանակ միշտ ասում էր` խաղաղ երկինք եմ ձեզ ցանկանում, պատերազմի մեջ ռոմանտիկա չկա: Մի անգամ սխալվեցի, խոսքիս մեջ օգտագործեցի «շպիոն» բառը ռազվեդչիկի փոխարեն, ինձ ինչ ասես ասեց...
Եվ մեջբերելով պապուս ամենասիրելի խոսքերը` ով սաղ կմնա, թող գլուխը գովա, բոլորիս խաղաղ երկինք եմ ցանկանում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել