Մեր օֆիսն էնտեղ ա, որի երկրորդ հարկում Կոմանդոսի աշխատավայրն է, ու հաճախ, եթե ոչ ամեն օր, ապա հաստատ երկու օրը մեկ էնպես է ստացվում՝ գալ-գնալու ճանապարհին միշտ հանդիպում ենք: Անկախ ինձանից՝ միշտ ձգվում եմ ու զգաստ բարևում, իսկ նա... պարզ, համեստ, անմիջական, հասարակ, դրական... Շտապում է հարցնել՝ ինչպե՞ս եմ, ո՞նց են աճում իմ սենյակի ծաղիկները, ծաղկե՞լ են, գործերս հասցնո՞ւմ եմ, թե՞ էլի վազքի մեջ եմ, ու էսպես միշտ՝ ամեն հանդիպելուց: Մի անգամ՝ մի երկու տարի առաջ, ինձ ծաղիկ բերեց, ասաց՝ արև է սիրում էս ծաղիկը, դիր քո սենյակում, ես էլ արագ իմ արև չսիրող ծաղիկը վերցրեցի ու փոխադարձ նվիրեցի իրեն: Հետո ասացի՝ շատ շնորհակալ եմ, ասաց՝ ինչի՞ համար: Ասացի, որ եկաք երրորդ հարկ, մտաք նաև իմ սենյակ, նայեցիք ծաղիկներս, չալարեցիք, հետ իջաք, ձեր սենյակից ինձ ծաղիկ բերեցիք, շնորհակալ եմ շատ: Ու նաև Շուշիի համար: Ժպտաց, ասաց՝ ես էլ եմ շնորհակալ: Ասացի՝ ինչի՞ համար, ասեց, որ շնորհակալ մարդ ես, դրա համար: 
Չէի ուզի՝ սենց պաթոսոտ ստացվեր, բայց իրոք հաճելի է աշխատանքային տանիք կիսել Կոմանդոսի հետ ու միշտ քեզ ապահով զգալ։ ))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել