Մեր բոլորի ընտանիքներում պատերազմական պատմություններ կան, և ինձ տրված անունը նույնպես այդ պատերազմի արձագանքն է: Հիշում եմ քեռուս վերաբերող պատմությունները: Ինքը կամավոր 17 տարեկանում մեկնում է ռազմաճակատ և ծառայության անցնում հետախուզական վաշտում: Մի անգամ առաջադրանք կատարելիս ոտքից վիրավորվում է: Մոտենում են գերմանացի զինվորները և սպաները: Իրենց խոսակցությունից հասկանում է, որ կամուկացի մեջ են՝ սպանեն, թե գերի վերցնեն: Ի վերջո, ավելի տարիքով գերմանացին, որը կողմ էր գերի վերցնելուն, մոտենում և հարցնում է՝ «Գրիգորյա՞ն»՝ նկատի ունենալով կրոնը: Քեռիս դրական է պատասխանում և փրկվում: Հետո հավանաբար ծառայության մեջ է լինում հայկական լեգիոնում կամ տենց մի տեղ: Մի օր Ֆրանսիայում՝ ինչ-որ մի քաղաքում, տեղացիներից մեկից գերմաներենով վարսավիրանոցի տեղ է հարցնում: Եվ երբ արդեն բազմած է լինում վարսավիրի բազկաթոռին, զգում է, որ ինչ-որ բան այն չէ, և հայտնվել է ֆրանսիացի դիմադրականների ծուղակում, և մահը կարծես անխուսափելի է, և հայերեն ինչ-որ բաներ է շշնջում: «Վարսավիրը» հանկարծակի է գալիս ու զարմացած բղավում՝ «Ծո հայ ե՞ս»: «Վարսավիրն» էլ լեննականցի է լինում, ու այսպես քեռիս փրկվում է: Ասածս էն է, որ ազգությունն ու կրոնը չուրանալը փրկում է:ճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10206484680498251?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել