Մեր պապերից ում գլուխը 15 թվին երիտթուրքերը կերան, ով ստալինիզմի զոհ գնաց 37 թվին, ով էլ Հայրենական պատերազմում հիտլերիզմին զոհ գնաց: Հիմա որ Մոսկվան զարդարել են Ստալինի նկարներով, տրամաբանությունը ո՞րն է, էս մարդատյաց մեքենաները հավասարապես մարդկային կյանքեր են խլել, հիմա մեկը մյուսից զատել, մեկին հերոսացնելը պատմության խեղաթյուրում է: Մյուս կողմից ֆաշիզմի դեմ հաղթանակը կամ յուրացնելը, կամ նսեմացնելը հավասարապես եղկելի են: Մարդկությունը հաղթահարել է ֆաշիզմը, չի հաղթահարել ստալինիզմն ու դեռևս չի ճանաչել Օտոմանական կայսրության ոճրագործությունը: Ես հավասարի նշան եմ դնում այս բոլորի միջև այս պահին, մի՛ փորձեք աղավաղել իմաստներն ու հերոսացնել նրանց, ովքեր հավասարազոր ոճրագործներ են եղել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/876595512363250?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել