Վանիլային կեքս
Բաղադրությունը`
Ալյուր - 170 գրամ
Կարագ - 125 գրամ սենյակային ջերմաստիճանի
Շաքարավազ - 200 գրամ
Ձու - 3 հատ
Յոգուրտ - 150 գրամ մածուն
Կակաոյի փոշի - 40 գրամ
Ջուր — 60 մլ
Վանիլային էսենցիա - 3 կաթիլ
Սոդա 0,5 թեյի գդալ
Աղ 0.5 թեյի գդալ
Գլազուր
Սպիտակ շոկոլադ` 100 գրամ (շոկոլադե սալիկ)
Մուգ շոկոլադե սալիկ` 40 գրամ
Պատրաստման եղանակը`
1. Ալյուրին խառնել սոդան և աղը:
2.Խորը ամանի մեջ խառնել շաքարավազը և կարագը, ավելացնել ձուն և հարիչով լավ հարել: Մաս-մաս ավելացնել ալյուրը սոդայի և աղի հետ խառնած, այնուհետև յոգուրտը, լավ խառնել:
3.Կակաոն խառնել ջրի հետ, այնպես, որ գնդիկներ չմնան: Խմորի մի մասը լցնել մեկ այլ ամանի մեջ և վրան լցնել կակաոն, իսկ մյուս սպիտակ մասին ավելացնել վանիլային էսենցիա:
4. Տապակը պատել կարագով: Ներքևի մասում, լցնել սպիտակ խմորի կեսը, ապա շոկոլադե խմորը, ապա երկրորդը` սպիտակ խմորի կեսը, վերջում շոկոլադե խմորի կեսը:
5. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45-55 րոպե:
6. Հանել տապակից, թողնել սառչի:
7.Գլազուրի համար հալեցնել սպիտակ շոկոլադը ջրային գոլոշու վրա: Ծածկել կեքսը սպիտակ շոկոլադով, ապա ջրային գոլոշու վրա հալեցնել մուգ շոկոլադը և լցնել սպիտակ շոկոլադի վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/731172600344882/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել