24-ամյա Սամանտա Էգանը 70 կգ էր կշռում ու սնվում էր ինչով պատահի։ Նա որոշեց նիհարել ու սկսեց մարզադահլիճ հաճախել։ Պարապմունքների շնորհիվ նա հրաշալի կառուցվածք ձեռք բերեց։ Էգանը գայթակղիչ բարեմասնություններով աչքի ընկնող նրբակազմ աղջիկ դարձավ, սակայն մի օր նա որոշեց էլ ավելի ինտենսիվ մարզումների մասնակցել, զբաղվել բոդիբիլդինգով ու հրաժեշտ տալ օրիորդական նուրբ կառուցվածքին։

Samantha Egan, 24, started pumping weights in November - and the underdog beat 14 other contestants to take the top spot at the North West regional heats of the UK Bodybuilding and Fitness Federation (UKBFF) in Warrington, Cheshire last Sunday

Ոգեշնչվելով իր մարզիչ Ջոշ ՄակՀեյլի օրինակով՝ նա հրաժարվեց ալկոհոլից ու անառողջ սննդամթերքից։ Ներկայումս Էգանը Միացյալ Թագավորության բոդիբիլդինգի ու ֆիթնեսի ֆեդերացիայի անդամն է։ Երբ նա առաջին անգամ մասնակցեց բոդիբիլդինգի առաջնության, ժյուրիի բոլոր անդամներն ապշած էին նրա ամուր մկանային համակարգով։ Էգանին հաջողվեց այս մրցույթում նվաճել առաջին տեղը։ Խոսելով իր ռեժիմի մասին՝ Սամանտան ասել է.

The judges were impressed with her muscle-bound 5ft 9in body and she beat off competition from 14 others to win a place at the nationals in October

Ես մահու չափ ձանձրացել եմ։ Ես ողջ օրն ուտում եմ։ Իմ գործընկերներն ինձ հարցնում են, թե ինչպես ես կարող եմ շարունակ կանաչեղենով ու բանջարեղենով սնվել, սակայն ես միշտ քաղցած եմ լինում:

Samantha has always been a fan of the gym but she really amped her regime in the past few months- and its certainly paid off Samantha said: Im dead boring - I just eat all day. My friends at work are always asking me how I can just eat sprouts all day without getting sick of them

Էգանը հիմա 60 կգ է կշռում։ Եթե նախկինում նրա օրգանիզմում ճարպի մակարդակը կազմում էր 14 տոկոս, ապա այժմ այս ցուցանիշը կրճատվել է մինչև 6 տոկոս։ Այդ մկանուտ մարմինը կերտելու համար Մեգանն ամեն օր ինտենսիվորեն մարզվում էր։ Մարզումները տվեցին ցանկալի արդյունքը, և վերջերս նա հաղթեց Ուելինգտոնում կայացած բոդիբիլդինգի առաջնությունում։

Samantha concentrates on weights for five days with one day off a week. She also followed an intense morning cardio routine

Մարդիկ ինձ ասում էին՝ դու հաղթելու ես, սակայն իմ մտքով էլ չէր անցնում, որ հաղթողն իրոք ես եմ լինելու։ Ես ինձ թույլ տվեցի առաջնությունից հետո շեղվել իմ սննդակարգից ու հաղթանակս տոնեցի պիցցայով։

Despite hitting the gym for the last eight years, Samantha ramped up her training and slimmed down from 11 stone 4lb, with 14 per cent body fat, to 9st 9lb with six per cent body fat

Էգանի հաջորդ մրցումը հոկտեմբերին է։ Վերջերս նա անձնական մարզչի որակավորում է ստացել և այսուհետ կարող է դասավանդել այլոց։ Որքան էլ որ Էգանը ոգևորված լինի բոդիբիլդինգի ասպարեզում գրանցած իր հաջողություններով, այնուամենայնիվ, բացառված չէ, որ ինտենսիվ մարզումները հակառակ էֆեկտը տան։ Նմանատիպ մարզումների հետևանքով կանանց մոտ կարող են հորմոնալ շեղումներ գրանցվել։ Որոշ կին բոդիբիլդերների մոտ որոշ ժամանակ անց դադարում է մենստրուացիոն ցիկլը, և ի հայտ է գալիս անպտղություն։ 

The Bolton-born fitness fanatic is looking forward to competing in the finals and is also training to become a personal trainer 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել