23 տարի առաջ այս օրը փրկվեց հայոց բերդաքաղաքը... Տասնամյակներ շարունակ քար լռության ու անորոշության գրկում անհետացման մատնված զանգը ղողանջեց՝ Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց զանգը... Ու խիզախ ռազմիկի գոհության արցունքն աղոթքի պես ծորաց դեպի հոգու խորքը... Թնդաց պարը քոչարի հայոց բերդաքաղաքում... Փրկվեց Շուշին, կանխվեց մի նոր ցեղասպանություն, շրջվեց հայոց պատմության կորուստների էջը, ու ծանր կնիքի տակ դրվեց հայի ողբերգությունը, որպեսզի սկիզբը դրվի փառահեղ հաղթանակների՝ արյան ու կյանքի գնով, բայց ՀԱՅին վայել հերոսական պատմության...
Շնորհավոր, իմ հերոս ժողովուրդ !!!
Շնորհավոր, իմ խիզախ, ազնիվ, առյուծասիրտ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ։
Խոնարհումը բոլոր ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻն, ովքեր ՀԱՅՈՑ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ զոհասեղանին իրենց գլուխը դրեցին....
Շնորհակալություն ԶԻՆՎՈՐԻՆ, ով ատամներով պահում է իրեն փոխանցած ՀԱՂԹԱՆԱԿԸ։
Փառք ու անմար հիշատակ ԶԻՆՎՈՐԻՆ, որ ժառանգած ՀԱՅՐԵՆԻՔԻ պաշտպանության համար իր կյանքը չխնայեց։
Շնորհակալություն ՄԱՅՐԵՐԻՆ, ովքեր ՀԱՅ զավակ են դաստիարակում։
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ !!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1050608384968568&set=a.167869606575788.40653.100000582489782&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել