Mediamonitor.am-ը գրում է.
Սովի զգացումը կարելի է արգելափակել կամ արհեստականորեն ակտիվացնել:
Հարվարդի համալսարանի գիտնական-դիետոլոգները կարևոր հայտնագործություն են արել: Հետազոտողները կարողացել են արգելափակել կամ ակտիվացնել սովի զգացումն արհեստականորեն:
Մկների վրա կատարած փորձերի արդյունքում, դիետոլոգները կաթնասունների ուղեղում հայտնաբերել են AgRP-նեյրոններ, որոնք բավականին զգայուն են սովի զգացման նկատմամբ և հանդիսանում են նմանատիպ վիճակի հիմնական «դետեկտորները»:
Էքսպերիմենտի ընթացքում գիտնականներին հաջողվել է ակտիվացնել նեյրոնների տվյալ տեսակը, ինչի արդյունքում մկներն անընդհատ ուտում էին` առանց հագենալու: Միևնույն ժամանակ, MC4R-նեյրոնների արգելափակումը հանգեցնում էր նրան, որ մկները դադարեցին դիպչել սննդին էքսպերիմենտի ողջ ընթացքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ