Իմ ծննդյան օրերից, թերևս, ամենահիշարժանը 1992-ին էր: Առավոտյան պիտի խանութ գնայի: Բայց տանից դուրս գալուց առաջ հեռախոսազանգ եկավ: Լսափողը վերցրեցի, ու անծանոթ ինչ-որ մեկը խնդրեց հորս կանչել: Հայրս մոտ մեկ րոպե խոսեց, կախեց ընկալուչը, նայեց դեմքիս ու ասաց. «Բալես, սրանից լավ նվեր չէիր կարող ստանալ: Տղերքը Շուշին վերցրել են»: Տանից դուրս գալս լավ չեմ հիշում: Բայց լավ եմ հիշում, որ ինձ գցեցի խանութ ու ոռնացի. «Ժողովու՜րդ, մերոնք Շուշին վերցրել են»: Էն, ինչ եղավ դրանից հետո, բառերով նկարագրել մի քիչ դժվար ա: Կանայք սկսեցին ձայնով լացել, իսկ հատուկենտ տղամարդիկ չէին լացում, բայց նկատեցի, որ թաքուն արցունքներն են սրբում: Հայրս ճիշտ էր. ո՛չ դրանից առաջ, ո՛չ դրանից հետո ես էլ նման նվեր չստացա: Հազվադեպ ա լինում, երբ մարդուն իր ծննդյան օրը ՀԱՂԹԱՆԱԿ են նվիրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1018685921488835?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել