Mediamonitor.am-ը գրում է.
Ձեզ կօգնի աչքերի թարթումը, կոնտրաստային ցնցուղը և մերսումը:
Մեր կյանքի ռիթմն այնքան լարված և ինտենսիվ է, որ մենք չենք հասցնում նույնիսկ շունչ քաշել օրվա ընթացքում: Լիովին չհանգստանալու պատճառով` մենք արագ սկսում ենք հոգնածություն զգալ: Ցանկանում ենք ներկայացնել հոգնածությունը հաղթահարելու մի քանի միջոցներ:
Ինչպես արագ ազատվել հոգնածությունից
Երբեմն, աշխատանքային օրվա ընթացքում կամ դրանից հետո մենք զգում ենք ուժեղ հոգնածություն, ինչի հետևանքով ցավում է ամբողջ մարմինը` ոտքերը և մկանները ցավում են, ձեռքերը դժվարությամբ եք բարձրացնում:
Ստորև ներկայացնում ենք մի շարք խորհուրդներ հոգնածությունը հաղթահարելու համար:
Ինչպես ազատվել ոտքերի հոգնածությունից
Եթե Ձեր ոտքերը հոգնել են, ապա փորձեք կոշիկները հանել, հատկապես, եթե դրանք բարձրակրունկ կոշիկներ են, որպեսզի ոտքերը հանգստանան: Արյան շրջանառությունը կարգավորելու համար` ոտքի մատներով մի քանի անգամ վարժություններ արեք: Այնուհետև շրջանաձև շարժումներ արեք:
Կարող եք օգտագործել նաև հատուկ քսուք` զովացնող ազդեցությամբ: Մերսման շարժումներով քսեք կրեմը ոտքերին և մի քանի րոպե անց դուք կզգաք թեթևություն:
Ինչպես ազատվել ձեռքերի հոգնածությունից
Ձեռքերի հոգնածությունից ազատվելու համար կանգնեք ուղիղ, իջեցրեք Ձեր ձեռքերը ներքև և թուլացրեք դրանք: Այնուհետև թափահարեք ձեռքերը, դաստակներով շրջանաձև շարժումներ արեք: Ներշնչման ժամանակ ձեռքերը սահուն վեր բարձրացրեք, արտաշնչման ժամանակ` ներքև, և այդպես մի քանի անգամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ