Esem.am-ը գրում է.

Դերասան-ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյաններն իսկական «Հոլիվուդ փարթի» էին կազմակերպել փոքրիկների համար: Առիթը ամուսինների ավագ դստեր` Էվայի, 5 ամյակն էր, որը Մանոյի մտահղացմամբ անցել է հոլիվուդյան «կանոններով»:

ESem.am հետ զրույցում դերասանուհի մայրիկը նշեց, որ որոշել են այս անգամ տարբերվել, քանի որ մանկական սրճարաններում երեխայի տոնը նշելն արդեն ձանձրալի է դարձել:

Մանոյի մտահղացմամբ` հրավիրված բոլոր փոքրիկները հագնվել են հոլիվուդյան աստղերի պես, ժամանել հատուկ մեքենաներով ու անցել կարմիր գորգով: «Էվայի համար ընտրել էինք Օդրի Հեփբերնի կերպարը, իսկ Յանան փոքրիկ Մերիլին Մոնրոն էր»,- հայտնեց Մանոն:

Ըստ դերասանուհի-պարուհու` դստեր ծննդյան տոնին մանկական ոչինչ չի եղել, թեև հրավիրվածները հիմնականում փոքրիկներ էին: «Մոտ 10 օր առաջ սկսել ենք պատրաստվել. ամեն բան արել ենք, որպեսզի հետաքրքիր անցնի Էվայի տարեդարձը»,- նշեց Մանոն: Նրա խոսքով՝ ամեն բան հենց այդպես էլ անցել է` հետաքրքիր և օրիգինալ:

5-ամյա Էվայի՝ թվով 60 հյուերրի շարքում են եղել Գրիգոր Դանիելյանի, Արմուշի որդիները, Dj Սմոքի ընտանիքը, երգչուհի Լիդուշիկը և այլք: Ի դեպ, Արմուշի որդին Չարլի Չապլինի կերպարով է եղել:

Անդրադառնալով փոքրիկի ստացած նվերներին` Մանոն ասաց, որ Էվային հիմնականում գեղեցիկ զգեստներ են նվիրել, իսկ հայրիկը` մեծ հեծանիվ:

ESem.am ևս շնորհավաորում է փոքրիկ Էվային` ծննդայն տարեդարձի կապակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել