Բայց զգացե՞լ եք՝ որքան տաղանդավոր մարդիկ ու հրաշալի գործեր կան, որոնց մենք ծանոթ չենք, որովհետև հեղինակները հայտնի մարդիկ չեն: Ասենք՝ աշխարհահռչակ ռեժիսորներից մեկը կարող է մի ֆիլմ նկարել, որն այդքան էլ հաջող չլինի, ու արդյունքում այդ ֆիլմը, ասենք, մի կամ երկու հարյուր միլիոն մարդ պակաս կդիտի, ու կասեն, թե այդքան էլ լավը չէր: Բայց կարող է իր համերկրացի մեկ ուրիշն առանց դերասանների մի գլուխգործոց ֆիլմ նկարել, ու այդ ֆիլմն այն հայտնի ռեժիսորի անհաջող ֆիլմի տաս տոկոսի չափ էլ դիտումներ չունենա: Մի տեսակ ափսոսում ես, որ տաղանդավոր մարդը կամ տաղանդավոր գործերը երբեմն աննկատ են մնում, կամ ոչ բավարար ուշադրություն է հատկացվում: Տպավորություն է, թե մի շատ թանկ ռեսուրս անիմաստ ծախսվում, վատնվում է…
Հ.Գ. Երեկ մի գլուխգործոց ֆիլմ եմ դիտել և դրա տպավորության տակ եմ մինչև հիմա: