Մեղմ ասած զզվեցրեցիք ձեր կրոնական պատկանելիության գզռվտոցներով։ Բոլորը, կոկորդները պատռելով, իրենց դավանանքն են պաշտպանում, բայց որ թափ տաս՝ 0,1 քրիստոնյա կթափվի, մի էդքան էլ հեթանոս, աթեիստ և մնացածը։ Իր հավատքով ապրողը չի գոռում, չի պահանջում, որ հարգեն իր ընտրությունը, այլ իր համար լուռ հավատում է։ Ոչ թե ձեռքերը քորելով սպասում, թե երբ մեկը մի հարցազրույցի մեջ ни то բան կասի, որ ափալ–թափալ բողոքի նոտաներ հղեն։
Որ աթեիստն ասում ա՝ Աստված չկա, մեր երկրում իրեն դեռ չեն վառում։ Որ հեթանոսն ասում ա՝ Աստված մեկը չի, մի քանիսն ա, իրան էլ չեն քառատում։ Որ Եհովայի վկաները փողոցներում ազատ քարոզ են անում, իրենց էլ չեն վառում։ Դե բա էլ ի՞նչ մի ընկել եք մի բառակապակցության հետևից։ Թեթև տարեք, հանդուրժող եղեք վերջապես, վստահ եմ, որ ոչ մի կրոն ատելություն չի քարոզում, նույնիսկ իսլամը։ Այնպես որ, հարգելի՛ մի բուռ ազգի մեջ 1000 ուղղության հավատացյալներ, սիրեցե՛ք զմիմիանս, քանզի Սերը գոյության հանճարն է միակ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել