Ms. Match! Kris Jenner rocked her daughter Kim Kardashians jacket for a solo night out on Tuesday in New York City Ms. Match! Kris Jenner rocked her daughter Kim Kardashians jacket for a solo night out on Tuesday in New York City

Կոստյումների, դիմահարդարման ու աքսեսուարների հարցում նրանց ճաշակը գուցեև համընկնում է, սակայն նույնը չի կարելի ասել թիկնապահների մասին։ Քիմը նախընտրում է ավելի ոճային, ավելի սլացիկ ու ավելի մեծ հռչակ վայելող թիկնապահ ունենալ։ 

Քիմն ու Պասկալ Դյուվիերը                                   Քրիսն ու մարմնեղ տղան

Քիմ Քարդաշյանի թիկնապահին մենք բոլորս լավ ծանոթ ենք, այնքան լավ, որ մեզնից շատերն անգամ նրա ֆեյսբուքյան էջի հետևորդն են դարձել։


Ինչ վերաբերում է Պասկալ Դյուվիերի ինստագրամյան էջին, այս սոցցանցում նա 18.000 հետևորդ ունի։ Անգամ մեր շոու բիզնեսի որոշ աստղեր կերազեին այսպիսի ակտիվ էջ ունենալ։

Պասկալը դստրերի հետ։ Ընտանեկան լուսանկարներում նա կարող է իրեն թույլ տալ ժպտալ։ 

Պասկալը հայտնի դարձավ Հայաստանում Քիմի հայաստանյան այցի ժամանակ։ Ուր էլ որ Քիմը գնում է, Պասկալն ամենուրեք նրա հետ է։ Նա մինչ օրս իր պրոֆեսիոնալիզմի վրա կասկածելու առիթ չի տվել։ Այս մկանուտ գերմանացին օրական 18 ձու է ուտում՝ իր օրգանիզմին անհրաժեշտ պրոտեինի մակարդակն ապահովելու համար։

Pascal loves selfies too! The usually serious minder shared some snaps of his trip Down Under on Tuesday showing off a softer side cuddling cute animals at Australia Zoo on Monday

Այնուամենայնիվ, Պասկալը միշտ չէ, որ անկոտրում թիկնապահի կերպարում է։ Հետևելով նրա էջին՝ կարելի է տեսնել, թե որքան կենդանասեր, ժպտերես ու հումորով անձնավորություն է Պասկալը։

The incredible shrinking woman! Kris Jenner looked unusually small alongside her colossal bodyguard in New York City on Tuesday

Թե ինչպիսի անձնային որակներով է օժտված Քրիս Ջենների թիկնապահը, պարզ չէ։ Թեպետ Քրիսի թիկնապահն իր մարմնի զանգվածով ակնհայտորեն գերազանցում է Պասկալին, հայտնիությամբ նա ակնհայտորեն զիջում է նրան։

Jet black: Kris Jenner squeezed into skintight leather trousers as she headed to her departure gate at New Yorks JFK airport on Wednesday morning

Վերջերս Քրիս Ջեններն անանուն սպառնալիքներ էր ստացել, ուստի նա նոր մարդկանցով համալրեց իր թիկնապահների թիմը, սակայն Քրիսի անձնական թիկնապահն անփոփոխ մնաց։

Cool customer: For her day of travel Kris completed her attire with lace up combat boots and a shiny black blazer as she rocked large sunglasses

Քրիսի անձնական թիկնապահի անունն անգամ հայտնի չէ, առնվազն մեզ։ Պարզ չէ նաև, թե նա ինչ սննդակարգ ունի, կամ արդյոք նա կենդանասեր է, թե սիրում է կենդանիներին միայն դիակ վիճակով՝ սեփական ափսեում։ Ինչ ուզում եք ասեք, Պասկալն ուրիշ է էլի:

Casual-chic: For the occasion she was dressed in an all-black outfit that included her daughter Kims leather jacket, a low-cut top, trousers and boots

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել