Բաղադրությունը 24 սմ հիմքի համար՝
Կաթնային թխվածքաբլիթներ «Հոբելյանական» - 1 բաժակ
Կարագ - 150 գրամ
Աղացած գետնանուշ -100 գրամ
Չիզքեյք
Սերուցքային պանիր - 1 կգ
Շաքարավազ - 1 բաժակ
Կարամել - 250 մլ
Ձու - 4 հատ
Ալյուր - 4 ճաշի գդալ
Վանիլային էսենցիա - 1 թեյի գդալ
Սնիկերս - 200 գրամ
Կարամելի համար
Կիտրոնի հյութ - 1/2 թեյի գդալ
Շաքարավազ - 1 բաժակ
Սերուցք յուղոտ (33%)- 1 բաժակ
Ձևավորելու համար
Մուգ շոկոլադ - 200 գրամ
Կարամել
Գետնանուշ
Բրաունի շոկոլադե սալիկ
Պատրաստման եղանակը`
1.Պատրաստենք կարամելը: Շաքարավազը լցնել կաթսայի մեջ և դնել միջին կրակի վրա:
Կիտրոնը ճզմել և հյութն ավելացնել շաքարավազին:
Լավ խառնել, մինչև շաքարավազն ամբողջությամբ հալվի: Հասցնել եռման աստիճանի, թողնել՝ մի քիչ եռա (1րոպե):
Այս ընթացում եռման աստիճանի հասցնել սերուցքը:
Սերուցքը խառնել կարամելի հետ, տաքացնել 1-2 րոպե, վերցնել կրակից:
2. Պատրաստենք չիզքեյքը: Հալեցնել կարագը: Աղացած թխվածքաբլիթները խառնել գետնանուշի հետ և ավելացնել տաք կարագին։ Լավ խառնել: Լցնել 24 սմ տրամագծով տապակի մեջ և տեղափոխել 170 աստիճան ջերմության ջեռոցը մոտ 10 րոպե: Հանել ջեռոցից և թողնել՝ սառչի: Հարել սերուցքային պանիրը շաքարավազի հետ, սառած կարամելի և վանիլային էսենցիայի հետ, ավելացնել ձուն մեկ-մեկ, հարել հարիչի միջին ռեժիմի տակ, մինչև միատարր զանգված դառնա:
Ավելացնել այլուրը, խառնել, ավելացնել մանր կտրատած սնիկերսը, խառնել և լցնել սերուցքային միջուկը բիսկվիթի վրա:
Ֆորման փաթաթեք փայլաթիթեղով այնպես, որ այնտեղ ջուր լցվի: Դնել նախապես 150 աստիճան տաք ջեռոցը խորը ամանի մեջ, որտեղ նախօրոք ջուր լցնել, այնպես որ նա գտնվի ֆորմայի եզրերի մոտ: Թխել մոտ 1 ժամ, մինչև չիզքեյքը մի քիչ կարմրի:
3. Թողնել՝ չիզքեյքը մնա մոտ 1 ժամ սենյակային ջերմաստիճանում, իսկ ողջ գիշեր դնել սառնարան: Առավոտյան հանել ֆորմայի միջից՝ նախապես եզրերի կողքով դանակ անցկացնելով:
4. Ձևավորել բրաունի հալեցրած շոկոլադե սալիկով, կարամելով և գետնանուշով: