Կան մարդիկ ու իրավիճակներ, որոնց ասած ամենաաբսուրդ մտքերն անգամ քննարկելու, առավել ևս քննադատելու իրավունք ինձ երբեք չեմ վերապահի: Ո՞վ եմ ես, որ, օրինակ, Ազնավուրին կամ Արցախի թեմի առաջնորդին քննադատեմ: Իրենց ապրածի ու արածի չափ արե՞լ եմ մեր պետության համար, որ հիմա նստեմ ու քննարկեմ, առավել ևս պիտակավորեմ կամ պախարակեմ: Կարող եմ մաքսիմում մտածել, որ չարժեր նման բան ասել: Միայն մտածել:
Պետք չի կայանալ մարդկանց, առավել ևս արժանավոր, հեղինակազրկելու գնով: Ծաղրել կամ էժանագին հումոր անել մարդու հասեցին, ով իր կենսագրությամբ ա ապացուցել իր ով լինելը, թերարժեքության բարդույթ ունեցողների մենաշնորհն ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/659896710809777?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել