Ես ընդունում եմ, որ ԽՍՀՄ-ի ու նացիստական Գերմանիայի միջև կարելի է լիքը զուգահեռներ գտնել։ Ընդունում եմ նաև էդ զուգահեռները փնտրելու ու գտնելու յուրաքանչյուրի իրավունքը։ Բայց ես ոչ մի կերպ չեմ ընդունում ու չեմ հանդուրժում Երկրորդ համաշխարհային պատերազմում էս երկուսին հավասարեցնելու, հավասարաչափ մեղավոր ու հանցագործ ներկայացնելու փորձերը։ Կոնկրետ Հայաստանում նման բան կարող են անել կա՛մ տկարամիտները, կա՛մ էդ պատերազմում ոչ ոքի ու ոչինչ չկորցրածները, կա՛մ էլ գործ տվողների, թիկունքում մարդակերությամբ զբաղվողների ժառանգները։ Ես իմ էս թվարկածներից ոչ մի խմբին չեմ պատկանում ու, հետևաբար, ընդունելի ու ընկալելի չեմ համարում, երբ մարդիկ էն աստիճան են տխմարացած, որ, ասենք, իմ պապին ու Վերմախտի զինվորին փորձում են դիտարկել միևնույն հարթությունում։ Չեմ սպառնում, բայց զգուշացնում եմ, որ նման ցանկացած փորձ դիտարկելու եմ որպես անձնական վիրավորանք` դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ողջ լեր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1018106978213396?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել