Եվ կրկին Սարոյանի տուն-թանգարանի մասին։ Աչքովս ընկավ, որ Գալուստ Սահակյանն առաջիկա օրերին պետք է մեկնի Կանադա և իր հետ պատվիրակություն է տանելու։ Թվում է, թե ի՞նչ է եղել որ, պատվիրակություն է, միջազգային հարաբերություններ են, էս կողմ-էն կողմ։ Մինչդեռ այցը հայ-կանադական բարեկամության միջխորհրդարանական զվարճալի ժամանցի շրջանականերում է, այսինքն՝ հիմա Հայաստանից մի քանի հոգի գործուղվելու է Կանադա, որպեսզի մի քանի ֆուրշետների մասնակցեն, մի երկու անգամ պաշտոնական լուսանկար անեն, մի քիչ էլ լեզու թրջեն իրար հետ ու հետ գան։ Ցավը նրանում է, որ այս էլեգանտ մեժդուսաբոյչիկի համար վճարում է սովորական հարկատուն, մինչդեռ այդ մեժդուսաբոյչիկները ոչ մի կերպ չեն բարելավում երկրի սոցիալ տնտեսական իրավիճակը։
Որպեսզի պատկերացնեք, թե ինչ թվերի մասին է խոսքը, ապա ասեմ, որ օրինակ 5 հոգանոց պատվիրակության ինքնաթիռի տոմսերը նույնիսկ էկոնոմ կլասում կազմելու են մոտ 10000 դոլար։ Իսկ հիմա մտածեք, թե քանի նման դատարկ գործուղումներ են լինում, որոնց պրոդուկտիվությունը 0 է կազմում, իսկ ծախսատարությունն արտահայտվում է հինգ նիշանի թվերով։
Հիշեցնեմ, որ Սարոյանի տունը վերագնելու ու թանգարան դարձնելու համար պետք է ընդամենը 250000 դոլար, որը կարելի է տնտեսել միայն այսպիսի հիմար գործուղումների պետական ֆինանսավորումը կրճատելու հաշվին։ Սակայն դա չի արվում։ Էլ ո՞նց կլիներ, ինչ-որ Սարոյանի տուն գնել, եթե Գրիգորիչը Կանադա տեղերում դեռ չի հասցրել լինել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1658888914341662&id=100006617070037&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել