Բաղադրությունը
1 բաժակ այլուր
1 բաժակ շաքարավազ
5 հատ ձու
1 ճաշի գդալ օսլա
1,5 թեյի գդալ փխրեցուցիչ (կամ 1 թեյի գդալ քացախով հանգցրած սոդա)
Միջուկի համար մուրաբա (ջեմ, պովիդլո), շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Մանրակրկիտ հարել ձուն շաքարավազի հետ, ավելացնել այլուրը, օսլան և սոդան, լավ խառնել:
Տապակը պատել թխելու համար նախատեսված թղթով, երկու կողմից կարագ քսել:
Լցնել խմորը թղթի վրա:
Թխել նախապես տաքացրած ջեռոցում կամ միջին ջերմաստիճանի տակ մինչև ոսկեգունելը:
Պատրաստի բիսկվիթին քսել միջուկը և փաթաթել ռուլետաձև:
Վրան շաքարի փոշի շաղ տալ:
Կարող եք մատուցել պաղպաղակով և թարմ մրգերով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/727981373997338/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել