Բաղադրությունը`
20 գրամ ծովակաղամբ,
50 գրամ կանաչ ոլոռ,
2 գրամ համեմի սերմ,
կես թեյի գդալ աղացած կոճապղպեղ,
1 գ աղ, մի քանի հատիկ սև պղպեղ։
Պատրաստման և օգտագործման եղանակը
Բաղադրիչները լցրեք 300 մլ ջրի մեջ, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Կերեք ճաշից 1 ժամ առաջ, շարունակեք երկու շաբաթ։ Եփուկը խմեք օրվա ընթացքում։
Օգտակար ազդեցության մեխանիզմը
Ծովակաղամբը պարունակում է յոդ և պանտոտենաթթու, որը կարգավորում է նյարդային աշխատանքը, վահանագեղձի և մակերիկամների հորմոնների գոյացման ընթացքը։ Մակերիկամների կեղևն ունի պանտոտենաթթվի զգալի պաշարի կարիք, որպեսզի կարողանա պայքարել բորբոքումների և սթրեսի դեմ։ Պանտոտենաթթուն անհրաժեշտ է, որպեսզի մակերիկամը կարողանա ադրենալին արտադրել։
Ոլոռը պարունակում է B6 վիտամին, որն անհրաժեշտ է սերոտոնինի գոյացման համար, և տրիպտոֆան ամինաթթուն, որից գոյանում է «երջանկության» հորմոն սերոտոնինը և «քնի» հորմոն մելատոնինը։
Համեմը պարունակում է բջիջները պաշտպանող սելեն։
Սև պղպեղը հարուստ է քրոմով, որը բարձրացնում է հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/731395163655959/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել