Դեռևս չկա ու չեմ կարծում՝ գոյություն ունենա մի որևե քաղաքական հին կամ նոր գործիչ, նվիրյալ, հեղափոխական կամ հերոս, որին ես կուրորեն համակրեմ կամ ետևից վազեմ, կամ երկրպագեմ, կամ կյանքս նվիրեմ ու նման շատ էմոցանալ, զգացմունքային կերպ վերաբերվեմ... Լինեն նրանք նույնիսկ ՍՐԲԵՐ... Ու մարդու ոլորտում ինձ համար երևի սրբեր չկան, չեն եղել ու չեն լինելու...
Այո, իրոք չոր մարդ եմ, քիչ զգացմունքային ու շատ պրակտիկ... Ինձ ոչ Լենինը, ոչ Վաշինգտոնը, ոչ Մայր Տերեզան կամ Գանդին, կամ Մարթին Լութերը, կամ Նելոսն Մանդելան ու մնացածը չէին կարող գրավել որպես մարդիկ, սրբեր կամ գործիչներ, սակայն նրանց ՈՐՈՇ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ, ԵՐԱԶՆԵՐ ՈՒ ԳՈՐԾԵՐ անշուշտ հանդես են եկել իմ հմայքի ու գնահատանքի ոլորտներում, որովհետև նրանք կարողացել են ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ որոշակի իրականացնել... Միայն այդքանը...
Գալով հայերիս իրավիճակին այս երկու հազար տարում՝ մինչ օրս բնական է, որ չկա նման մի անձ, քաղաքական գործիչ, որ ինձ շարժում է կամ էմոցոնալ զգացմունքներ առաջացնում...
Էմոցիոնալ զգացմունքներ առաջացնում են միայն իմ ընտանիքի անդամները....
Ուստի հայ Ժողովուրդը պետք է կարողանա շարժել ու էմոցիոնալ զգացմունքներ առաջացնել ոչ թե քաղաքական գործիչների հանդեպ, նույնիսկ եթե նրանք սուրբ լինեն, որովհետև դա իզուր ու ապարդյուն էներգիայի վատնում է... Ամենակարևորը՝ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ, ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՇՈՒՐՋ կարողանանք շարժել հայ Ժողովրդին՝ նպատակ ունենալով ՀԻՄՆԱԴՐԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ, ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ:
Մենք դա տեսանք, ու ապացուցվեց Արցախյան ազատագրության հարցում: Մենք ունենք ՀԱՅ ԴԱՏ ու շատ ու շատ այլ ավելի ՄԱՆՐ հարցեր, որտեղից էլ սկսում է ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ, ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ...
Մանր, սակայն շատ կարևոր հարցեր... Ուստի սկսենք դրանցից... Օրինակները շատ-շատ են ու թվել այստեղ անհնար է... Բայց այն, որ կարող ենք ԾՐԱԳՐԵԼ ՄԻ ՀԱՄԱԿԱՐԳ, ՈՐՏԵՂ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ ԱՄԵՆ ՄԱՐԴ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՎԻ.... ԴԱ ՇԱՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԿԱՐՈՂ ԵՆՔ ԴԱ ԱՆԵԼ, ՈՐՏԵՂԻՑ ԷԼ ԿՍԿՍՎԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ, ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ...