Համապատասխան տղամարդ փնտրելիս կանայք հաճախ են հանդիպում ‹‹սխալ›› տղամարդկանց: Armladies–ն առաջարկում  է խուսափել հատկապես  այս անտանելի չորս տեսակի տղամարդկանցից:

Ձրիակեր

Այս տեսակի հետ շփվելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում ասես նա իր հետ ԵՐԲԵՔ  փող չի վերցնում: Նա կարող է ժամադրել ամսական երկու անգամ ու վերջ: Որպես կանոն, խուսափում է աղջկան որևէ վայր հրավիրելուց կամ սկսում է բողոքել, որ գործերը վատ են ու փող չունի: Եվ վերջում աղջիկն է վճարում նրա փոխարեն:

Աղջիկը ոչ միայն կարող է, այլև պետք է ինքն իր ծախսերը հոգա, բայց երբ Ձեր ընկերը բացահայտ խուսափում է գումար ծախսել կամ ուղղակի չի ուզում դա անել, ուրեմն ավելի լավ է հեռու մնալ նրանից: Նա ձրիակեր է:

Ծույլ (անգյալ)

Առաջին հայացքից այս տեսակին պատկանողը առույգ ու նպատակասլաց է թվում: Սկզբնական շրջանում  կարող է հիացնել իր ապագա նախագծերով, ամբիցիաներով, բայց որոշ ժամանակ անց աղջիկը հասկանում է, որ նրա ձգտումները համակարգչային խաղերից, պատրաստի սննդից այն կողմ չեն անցնում:

Երբ նկատում եք, որ Ձեր ընկերը փնտում է աշխատանք ու անընդհատ   ‹‹հարմար›› չլինելու պատճառով չի աշխատում, ծույլ է, անխնամ, ապա լուրջ մի վերաբերվեք նրան: Իսկ եթե արդեն սիրահարվել եք մինչև ականջների ծայրը, ուրեմն պատրաստ եղեք նրա  ‹‹մայրիկը›› դառնալ:

Քրտնաջան

Այս տեսակի տղամարդը նախորդ տեսակի հակատիպն է: Նա աշխատասեր է չափից շատ, անգամ մի աշխատավայրից մյուսն է վազում: Նա ամեն ինչ անում է, որ լավ վաստակի: Նա հեշտությամբ կարող է գերել Ձեր սիրտը իր թանկարժեք նվերներով և ռոմանտիկ ընթրիքներով, բայց երբ հասնում է իր նպատակին անցնում է իր աշխատանքային բուռն ռեժիմին և այլևս ժամանակ չի ծախսում սիրելիի վրա:  Իսկ թե հանկարծ ժամանակ է գտնում, ապա խոսում է միայն աշխատանքից: Եթե դուք պատրաստ չեք միայնակ ապրել Ձեր ամուսնական կյանքը, ապա նա Ձեզ համար չէ:

Մեծ երեխա

Ասում են՝ բոլոր տղամարդիկ էլ մեծ երեխաներ են, բայց այս տեսակի տղամարդը երբեք չի մեծանում: Սկզբնական շրջանում նա թվում է ուրախ, կյանքը վայելող երիտասարդ: Բայց համատեղ կյանքում պարզվում է, որ նրան խնջույքներից ու սեփական հաճույքներից բացի ոչինչ չի հետաքրքրում: Նա  ընտանեկան խնդիրները չի ուզում քննարկել, չունի պատասխանատվության զգացում ու առհասարակ չի ուզում, որ իրեն խանգարեն վայելելու իր եփներանգ կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել