Esem.am-ը գրում է.

Երգչուհի Ելենա Իլանջյանը, ով ծնվել է դաշնակահարի ընտանիքում ու երգում է դեռ փոքրուց, այժմ բնակվում է Մոսկվայում: Նա նաև ունի հեղինակային երգեր: ESem.am-ին հայտնի է դարձել, որ Ելենայի երգերից մեկը կատարել է ռուսական շոու բիզնեսի աստղ Նատաշա Կորոլյովան: Այս և այլ մանրամասների մասին ESem.am-ը զրուցել է Ելենայի հետ:

Պարզվու է՝ Ելենան այն երգչուհիներից է, ով չի խուսափում մրցույթներից: Ըստ նրա` դրանցում երգիչը կամ երգչուհին բազմաթիվ փորձությունների է ենթարկվում ու իր համար նոր բացահայտումներ անում: Երգչուհու համար վերջին մրցույթը եղել է «Հայաստանի ձայնը 3» նախագիծը:

«Այդ մրցույթին բոլորովին պատահական եմ մասնակցել, քանի որ մինչ այդ ցանկանում էի մասնակցել Ռուսաստանի համանուն նախագծին: Այնպես ստացվեց, որ եկա Երևան ու նախագծում մնացի մինչև եզրափակիչ: Չհաղթեցի, որովհետև հանձնախումբը ադպես որոշեց, կամ այդպես էր պետք: Բայց դրանից չեմ տխրել, ավելին՝ դա առիթ դարձավ, որպեսզի վերադառնամ Երևան. կարոտել էի քաղաքն ու հարազատներիս»,-ասաց Ելենան, ով նշված մրցույթում ներկայանում էր Արմեն Մարտիրոսյանի խմբում:

Նա Մոսկվայում ևս մասնակցել է տարբեր մրցույթների ու շահել գլխավոր մրցանակներ: «Սակայն ի սրտե չեմ ուրախացել՝ մտածելով, թե ավելին էլ ինչ պետք է ոանեմ կամ ւնենամ, իսկ եթե չես հասնում, պայքարելու տեղ ես ունենում ու ձգտում ես ուժեղ լինել, ավելի շատ աշխատել»,- նկատեց երգչուհին:

Ելենան վերջերս մասնակցել է նաև РОССИЯ հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող ХИТ հաղորդմանը, որի ընթացքում Նատաշա Կորոլյովան իր երգացանկի համար ընտրել է նրա «Время река» հեղինակային երգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել