Պետք է ինքներս մեզ գնահատել սովորենք, որ օտարը նույնպես մեզ գնահատի ու մեծարի:Դեռևս միայն Հայոց փրկության և Առաջին Հանրապետության ստեղծման գործում են գնահատվել 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը:20 18 թվականի մայիսին լրանում է մայիսյան հերոսամարտերի` Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, հարյուրամյակը : Մենք ուղակի պարտավոր ենք մեծ շուքով նշել մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակը : Նշենք, ոչ թե Գալիպոլիի հարյուրամյակը թուրքերի կողմից շքեղ նշվելու հետ կապված, այլ որովհետև այն բացի հայկական , նաև համամարդկային նշանակություն ունի, չնայած որ պետք է շեշտել այն հանգամանքը, որ գալիպոլիում հաղթած բանակն է հենց մեզ պարտվել Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում : Միջոցառումներին պետք է ամենաբարձր մակարդակով ներկա լինեն Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, որովհետեւ ժամանակին այդ հերոսամարտերի շնորհիվ են նրանք փրկվել թուրան կոչվող քաղցկեղից :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել