Բաղադրությունը`
Ցորենի ալյուր - 400 գրամ
Խմորիչ - 15 գրամ
Շաքարավազ - 150 գրամ
Հավի ձու - 1 հատ
Ձվի դեղնուց - 3 հատ
Աղ - 1/3 թեյի գդալ
Կաթ - 550 մլ
Կաթի փոշի - 12 գրամ
Կարագ - 80 գրամ
Օսլա (Крахмал)- 2 ճաշի գդալ
Վանիլային շաքարավազ - 1 փաթեթ
Կիտրոնի հյութ - 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը`
1. Խառնել մաղած այլուրին կաթի փոշին, 80 գրամ շաքարավազը, աղը և խառնել:
2. Ձուն հարել, ավելացնել 200 մլ կաթը և խմորիչը, խառնել պատառաքաղով:
3. Այնուհետև կաթի և ձվի պառնուրդին աստիճանաբար ավելացնել չոր խառնուրդը և խմոր հունցել: Խմորին ավելացնել հալված կարագը (40 գրամ) և լավ խառնել: Այլուր այլևս չավելացնել, խմորը մի քիչ կկպչի ձեռքերին, դա նորմալ է:
4.Խմորը դնել ամանի մեջ, ծածկել սրբիչով և թողնել, որ խմորը հասունանա 2 ժամ:
5. Քանի դեռ խմորը հասունանում է, պատրաստել կրեմը: Օսլան լցնել 350 մլ կաթի մեջ, ավելացնել 2 դեղնուցները, 70 գրամ շաքարավազը, վանիլային շաքարավազը, խառնել և եփել միջին կրակի վրա, անընդհատ խառնելով, մինչև կրեմը եռա և պնդանա:
6. Թողնել՝ կրեմը մի քիչ սառչի, այնուհետև ավելացնել փափկեցրած կարագը (40 գրամ) և թեթև հարել, վերջում ավելացնել կիտրոնի հյութը և ևս մեկ անգամ լավ հարել: Կրեմը պատրաստ է:
7. Արդեն հասունացած խմորը բաժանել 14 կտորների (չափն ըստ ձեր ցանկության), յուրաքանչյուր կտոր գրտնակել, կրեմ լցնել եզրից 3 սմ հեռավորությամբ վրա, բուլկիների եզրերն ամուր փակել: Մնացած խմորից կտրտել շերտեր և դրանով փաթաթել բուլկին, շերտերի վրա դանակով թեթև կտրել՝ առավել գեղեցիկ և հետաքրքիր տեսք ստանալու համար:
8. Տապակի վրա քցել մագաղաթյա թուղթ և վրան դնել մեր բուլկիները, ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե:
9.Բուլիկիներին քսել դեղնուց և թխել 180 աստիճան ջեռոցում մոտ 15 րոպե՝ մինչև ոսկե դարչնագունելը:
10. Պատրաստի բուլկիները ծածկել սրբիչով: Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ: