Մի քիչ անցավ խաղի ավարտից հետո... Կարծում եմ՝ ոչ ոք չի ասի, որ Յուվենտուսն արժանի չէր հաղթանակի... Սա, իհարկե, չի նշանակում, որ Ռեալը վատ խաղաց: Ռեալը շատ լավ խաղաց: Եթե Խամեսը գոլի հեղինակ դառնար 1:1 հաշվի ժամանակ, ապա Ռեալը կարող էր հաղթել այս խաղում նույնիսկ երկու գնդակի առավելությամբ... Մենք առաջին կեսը փայլուն սկսեցինք, բայց հետո անհասկանալի կերպով շատ արագ հանգստացանք և, որպես արդյունք, գնդակ ընդունեցինք... Երկրորդ կեսում ավելի վստահ տեսք ունեինք և գտել էինք Ռեալին գերազանցելու ճիշտ տարբերակը՝ ՀԱԿԱԳՐՈՀՆԵՐ... Եվ, փաստորեն, աշխատեց... Ալլեգրին փոխարինումները ճիշտ կատարեց, նաև Ֆեռնանդո Լյորենտեի դեպքում... Իսպանացին երկու անգամ շատ մոտ էր հաջողությանը... Մի խոսքով, խաղը բոլորս էլ նայել ենք, գիտենք, մանրամասները պետք չեն... Կրկին շնորհակալություն Ռեալին՝ գեղեցիկ խաղի համար, բայց Յուվենտուսն այնպիսի թիմ է, որը հյուրընկալվելիս լիովին ի զորու է խաղալ իր համար ընդունելի հաշիվն ապահովելու կարողությամբ: FORZA JUVE!!! Մնաց մեկ քայլ!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել