Ձեր ասած քյարթու տաքսիստը Պետոյի հյուրն էր, ԱԺ պատգամավորների 70 տոկոսից ավելի հավասարակշռված ու առարկայական էր խոսում, հստակ ձևակերպում խնդիրները:
Եվ իրոք, պետությունը, որի նախարարը բիզնես կլասով գործուղման մեկնելու համար 1 մլն դրամ արժողության օդանավի տոմս է գնում, արդյոք իրավունք ունի՞ 12.000 դրամ վերցնել տաքսիսից, ով մի կերպ ընտանիք ա կերակրում: Չունի:
12 հազարներն էդ մարդկանց երեխեքի հացի փողն ա, ի՞նչ խղճով եք վերցնում, ո՞նց կարելի ա փակել մարդկանց թթվածինն ու փափուկ աթոռներից հետևել, թե ոնց են շունչները փչում:
Ու չասեք, որ չափազանցնում եմ. մարդիկ էսօրվա աննորմալ երթևեկության մեջ 12 ժամից ավելի քշում են, վառելիք լցնում, սերվիսին գումար վճարում, անսարք պահեստամասեր գնում (չհաշված կարմիր գծերը, ԱՊՊԱ-ն, տեխզննումն ու տուգանքները), որ օրական 2-3 հազար դրամ տուն տանեն, դուք էդ մարդկանց մի ամսվա վաստակածը չայեվոյ եք թողնում սրճարաններում:
Ամոթ ա, հրաժարվեք տաքսու վարորդներից 12 հազար գանձելու անխիղճ գաղափարից, մարդիկ մեղք են: Իրոք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/659069117559203?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել