Կրկին ես ցնցված եմ մեր մշակույթի նախարարության գործելաոճից՝ մեկ և ավել տարի նամակագրական կապեր ունենալու ընթացքում տարբեր ժամանակ, տարբեր բաժիններ նամակներս սխալ հասցեագրվելուց հետո վերջապես «ընկնում» են ճիշտ բաժին՝ Արվեստի բաժին, որտեղից դեռ անցյալ տարվա վերջին բաժնի ղեկավարն ինձ բանավոր պատասխանում է դրական` խոստանալով. «100 դուռ» նախագծին անպայման աջակցել, բանավոր խոսքը հաստատում են գրավոր նամակով` հուսադրելով, որ անպայման ցուցահանդեսի կազմակերպչական հարցերում կաջակցեն, հենց այդ խոստման հույսով էլ մենք համբերատար սպասեցինք և արդյունքում չհասցրեցինք լուսանկարները ներկայացնել հանրությանը՝ Ցեղասպանության օրվան ընդառաջ:
Այս տարվա սկզբին ես նախարարի անունով, հիշեցման կարգով ուղարկում եմ ևս մեկ նամակ, այն, կրկին մեկ-երկու սխալ բաժին անցնելով, վերջապես հանգրվանում է Արվեստի բաժնում, որտեղ էլ սահմանված ժամանակից մի փոքր ուշ պատասխանում են ինձ վերացական մի նամակով, որտեղ նշված է, որ կքննարկվի ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և դրանց աջակցման հնարավորությունը: Անորոշ ժամանակ սպասելով, հեռախոսով երբեմն շփվելով բաժնի մասնագետի հետ, որն էլ վերացական պատասխաններ էր տալիս ու չէր կարողանում հստակ նշել իրենց որոշման ժամանակն ու էությունը, ես որոշեցի համբերատար սպասել: Անցավ ապրիլը, որին էլ, կարծում եմ, միտումնավոր, սպասում էր նախարարությունը: Այսօր որոշեցի զանգահարել և վերջնական պարզել պատասխանը՝ մասնագետն ինձ ասեց, որ մեր առաջարկը մերժվել է, իմ այն հարցին, թե մերժման գրավոր նամակ-պատասխանի սպասե՞լ, թե՞ ոչ, ստացա կրկին բացասական և կտրուկ պատասխան, խնդրում եմ ուշադրություն դարձնել վերը նշված ժամկետներին՝ տարի և քիչ ավել ժամանակահատվածում ուղարկված նամակներիս հեռախոսով, բանավոր` կտրուկ բացասական պատասխան:
Հիմա հարց ձեզ, իմ սիրելի ընկերներ, իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ջա՛ն.
-Ես ունե՞մ մշակույթի նախարարություն, ես ունե՞մ մշակույթի նախարար:
Խնդրում եմ անկեղծ ու սրտանց պատասխանել հարցիս:
Ահավոր շատ վիրավորված, մշակույթի ծառայող՝ Խաչիկ Եղոյան:(((
Աստված իրենց հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել