Newsline.am-ը գրում է.

Իտալիայում երկու զբոսաշրջիկներ վնասել են Հերկուսելի արձանը, նրանք ցանկացել են սելֆի նկարել արձանի հետ: Միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի Կրեմոն քաղաքում: Մայիսի 1-ի երեկոյան զբոսաշրջիկները բարձրացել են քանդակի վրա և անզգուշորեն կոտրել արձանի մարմարե թագը:

Vesti.ru-ն, հղում անելով տեղի մամուլին, տեղեկացնում է, որ տեղի իրավապահ մարմիններն արագ պարզել է իրավախախտների անձանց ինքնությունը: Վնասի չափը դեռևս չեն հաշվարկել:

Հերկուլեսի երկու քանդակներից կազմված քանդակախումբը համարվում է  Կրեմոն քաղաքի խորհրդանիշը: Առասպելի համաձայն, Կրեմոնը հիմնվել է առասպելական այդ հերոսի կողմից:

Հերկուլեսի արձանը քանդակվել է 1700 թվականին և նախկինում տեղակայված է եղել քաղաքի դարպասների վրա: 1962 թվականին հուշարձանը փոխադրել են ներկայիս վայր:

Սա Իտալիայում գրանցված առաջին դեպքը չէ, երբ զբոսաշրջիկները վնասում են մշակութային արժեքները: Փետրվար ամսին հոլանդացի ֆուտբոլասերները վնասել էին Հռոմի ցայտաղբյուրներից մեկը: Վնասի չափը գնահատվել էր 5 մլն եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել