Այսօր Ազգային Ժողովում քննարկվում էր Կառավարության կողմից առաջարկված «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք ՀՀ-ում գրանցված գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:
Բնականաբար, այս օրենքը բավականին բուռն քննարկումների առիթ է դարձել: Հասարակական տարբեր շրջանակներում շրջանառության մեջ է դրվել այն կարծիքը, թե արդյո՞ք արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկային դաշտ բերելը պարտադիր էր: Կան նաև բացասական արձագանքներ՝ կապված այս օրենքի հետ: Ինչ խոսք, դրա պատճառներից մեկն այն է, որ ԱԺ քննարկումների ժամանակ այդքան էլ պարզ չներկայացվեց այն:
Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում օրենքը:
Բացվելու է կազմակերպություն բոլոր այն անձանց համար, ովքեր կցանկանան աշխատել դրսում:
Եթե քաղաքացին չի ցանկանա դիմել տվյալ կազմակերպություն, ապա կարող է գնալ, աշխատել դրսում այնպես, ինչպես աշխատել են մինչև օրենքի կիրառումը:
Արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն տուժվում: Այս պարագայում մարդիկ մուծում են հարկ ՀՀ բյուջե ՌԴ-ի փոխարեն: Շարունակում եմ մնալ ՀՀ-ի աշխատող և պաշտպանված են լինում անձնական խնդիրներից:
Բացի սա, այս դեպքում նրանք չեն ունենում անհասկանալի կարգավիճակ, այլ հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ով աշխատում է ՌԴ-ում ծառայություն մատուցող հայկական ֆիրմայում: