1in.am-ը գրում է.
Պարզվում է՝ HATS-6 ոչ մեծ կարմիր թզուկը Նապաստակի համաստեղությունում շատ յուրահատուկ և չափազանց խոշոր էկզոմոլորակ ունի, որի չափերը գերազանցում են այդպիսի դասի լուսատուների համար թույլատրելի սահմանները: Այս մասին ասվում է Astronomical Journal-ում հրապարակված հոդվածում:
«Մենք ոչ մեծ աստղ ենք հայտնաբերել, որի շուրջը Յուպիտերի մեծության մոլորակ է պտտվում՝ լուսատուին շատ մոտ տեղակայված: Ամենայն հավանականությամբ, այն ձևավորվել է համակարգի հեռավոր մասերում, հետո տեղափոխվել է դրա կենտրոն, սակայն դա ինչպես է տեղի ունեցել՝ ներկայիս մոլորակագիտական տեսությունները չեն կարող բացատրել»,- ասում է Ջորջ Չժոուն Կանբերայում Ավստրալիայի ազգային ինստիտուտից:
Գիտնականներն այդ «անհնար մոլորակը» հայտնաբերել են լուսատուներին և Նապաստակի համաստեղությունը մի շարք ավտոմատացված օպտիկական աստղադիտակներով ուսումնասիրելիս: