Հակառակորդը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է իրականացրել: Մառախլապատ գիշերով մոտենալով մեր դիրքապահներին՝ հակառակորդը կրակ է բացել խրամատում կանգնած մեր զինծառայողի վրա: Գնդակը, դիպչելով մեր զինվորի՝ «ազգությամբ եզդի» սաղավարտին, նրան ուշագնաց է արել: Երկրորդ զինվորը, իրեն չկորցնելով, իր ծառայակցին քաշել-հանել է թշնամու կրակի տակից և, իր մարմնով նրան պաշտպանելով, միայնակ կռվի բռնվել մոտ 12 հոգանոց հրոսակախմբի հետ: Թշնամու մեկ այլ խումբ, որ դիրքավորված է եղել մոտակա բլուրի հետևում, ականանետերով սկսել է խոչընդոտել իրենց ընկերոջը օգնության շտապող մյուս զինծառայողներին: Կամո Հովսեփյանը միայնակ շարունակել է կռվել թշնամու հետ և նրանցից մեկին նռնակով սատկացնելուց հետո ստիպել հեռանալ հետ՝ իրենց դիրքերը: Մարտից հետո պարզվել է, որ գնդակը խրվել է ընկերոջ սաղավարտի մեջ առանց գլուխը վնասելու, ուղղակի ինքնաձիգի գնդակի հարվածից ընկերն ուշաթափված է եղել: Ինքը՝ Կամոն, ձեռքից վիրավորվել է նռնակի բեկորից, իսկ երկրորդ բեկորը խրվել է նրա աջ բազկի գրպանում պահված Նոր Կտակարանի մեջ։))) Կամոն ներկայացված է Մարտական Խաչ շքանշանի!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=463443380491752&id=100004782828195&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել