
Մինչ բոլորը քննարկում էին Ռիհաննայի երկարաքղանցք զգեստը, որով նա ներկայացել էր Մետ Գալային, ու դրա հետ կապված մեմեր պատրաստում, նա էլ ավելի ցնցող զգեստ հագավ ու համարձակ ուղևորվեց Մետ Գալային հաջորդող խնջույքին։



Խնջույքը տեղի ունեցավ «Up & Down» ակումբում։ Ռիհաննայի հագուստն այնքան բաց էր, որ անգամ նա էր իրեն անկաշկանդ զգում դրանով և շարունակ փորձում էր ձեռքերով շտկել զգեստն ու ծածկել բարեմասնությունները։ Նա կրում էր թափանցիկ վերնազգեստ, որի եզրերը մորթով էին երիզված, և լայնափողք ատլասե անդրավարտիք, որի երկար փողքերի տակից երևում էին բարձրակրունկ բոկոտիկները։


Ախր քեզ ո՞վ էր խնդրել այդպիսի շապիկ հագնել, որ հիմա էլ ձեռքը կրակն ես ընկել։

![]() |
![]() |

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





