Mediamonitor.am-ը գրում է.
Որպեսզի ջուրը դառնա ավելի համեղ, կարելի է ավելացնել կիտրոնի կամ նարնջի հյութ:
Վաղուց արդեն հայտնի է ջրի օգտակարության և հայտնի ութ բաժակների մասին: Սակայն ոչ բոլորն են սիրում ջուր և ոչ բոլորը կարող են ստիպել իրենց խմել ջուր` նախապատվությունը տալով վնասակար գազավորված ըմպելիքներին: Այնուամենայնիվ հենց ջուրն է արագացնում մեր նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս բերում բոլոր մնացորդները և օգնում պահպանել երիտասարդությունը:
Ստորև ներկայացնում ենք պարզ և օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ սիրել և խմել ջուր:
- Մի խմեք գազավորված ըմպելիք մինչև չխմեք 2-4 բաժակ ջուր: Դրանից հետո դուք կհասկանաք, որ այդքան էլ շատ չեք ուզում խմել այդ ըմպելիքը:
- Սովորեք խմել ջուր առավոտյան, մինչ տանից դուրս գալը, քնելուց առաջ:
- Այնպես արեք, որ ջրի օգտագործումը Ձեզ համար հարմար լինի: Ձեռքի տակ միշտ պահեք ջրով լի բաժակ կամ շիշ:
- Անկախ ամեն ինչից օրվա ընթացքում մի քանի անգամ ջուր խմեք:
- Հետևեք, թե ինչպես եք խմում: Կարող եք աղյուսակ կազմել և ամեն անգամ նշեք, երբ ջուր եք խմում: Այդպես արեք մեկ ամիս, և հետագայում ջուր խմելը կդառնա սովորական երևույթ:
- Պետք է խմել մեկ բաժակ ջուր ամեն ժամ:
- Որպեսզի ջուրը դառնա ավելի համեղ, կարելի է ավելացնել կիտրոնի կամ նարնջի հյութ: Այդպես ըմպելիքը կդառնա ավելի թարմ և հյութալի, ինչպես նաև օգտակար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել