j908_1190566616Pastinfo.am-ը գրում է.

Քաջարանի բնակիչ 23-ամյա Նուշիկին մեղադրանք է առաջադրվել՝ սկեսրային մետաղյա ձողով ծեծելու համար:
 
Ըստ մեղադրանքի՝ Նուշիկը 28.03.2015թ. ժամը 12:00-ի սահմաններում կենցաղային շարժառիթով` ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, երկու անգամ մետաղյա ձողով հարվածել է սկեսրայրի գլխի գագաթային շրջանին, որի հետևանքով վերջինս մոտ առաջացրել են սալջարդ վնասվածքներ` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս` կարճատև քայքայումով:
 
Նուշիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Երկաթյա ձողն էլ որպես իրեղեն ապացույց է ճանաչվել ու կցվել  գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել