Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, գրեթե բոլոր բնագավառներում, բայց էդ խնդիրներից շատերը ուղղակիորեն կապված են նրա հետ, որ մեր երկիրը պատերազմի մեջ է, մենք պետք է ունենանք մարտունակ բանակ, ժամանակակից սպառազինություն և կրթված ու գրագետ սպաներ: Սա վստահ եմ՝ հասկանում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, սրանից է կախված, որ մեր երկրում պետական բյուջեյից մի զգալի մասը ու ամենաշատը հատկացվում է հենց պաշտպանական գերատեսչությանը`ՀՀ ԶՈՒ և ՊՆ ավելի կատարելագործելու համար: Սա և՛ հասկանալի է, և՛ տրամաբանական: Ես չեմ հասկանում այն, որ սա չի նշանակում, որ ՀՀ քաղաքացու նվազագույն աշխատավարձը պետք է կազմի ընդամենը 35000 դրամ, այն դեպքում, երբ 100% երաշխիք եմ տալիս, որ մեզնից յուրաքանչյուրի ընտանիքը այդ գումարով չի կարող գոյատևել, սա պարզապես վերին աստիճանի խայտառակություն է, բոլոր առումներով, սա հասկանալ չի լինի, սա վերջն է: Խոսքս ուղղում եմ ՀՀ ֆինանսների նախարարին: Պարոն նախարար, ես չգիտեմ՝ դուք սիրո՞ւմ եք ծաղրել իմ ժողովրդին, բայց ամեն դեպքում դա ձեզ մոտ լավ է ստացվում, երբ 2500 դրամով բարձրացնում եք նվազագույն աշխատավարձը: Ես չգիտեմ՝ ոնց կառուցեմ իմ խոսքը ձեզ դիմելիս: Ուղղակի ափսոսում եմ, որ մեր երկրի ֆինանսների նախարարը հենց դուք եք, ու դուք կա՛մ չեք ուզում հասկանալ, որ սա խայտառակություն է, որով չի կարելի երկար դիմանալ, կա՛մ էլ լավ գիտակցում եք, բայց Ձեզ վերևից թելադրում են: Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին և բոլոր այն շահագրգիռ կազմակերպություններին, որոնք զբաղվում են այս հարցով: Ընկերնե՛ր, հարգելինե՛րս, էսպես շատ չի դիմանա մեր ժողովուրդը, սա միանշանակ պետք է փոխվի, պետք է դիմել երկրի վարչապետին, նախագահին և հասկացնել, փաստերով ու կոնկրետ օրինակներով ցույց տալ, որ սա վերջը կլինի մեր ժողովրդի, իրոք ես ապշած եմ, զայրացած ու զարմացած: Կարելի է մի քանի էլիտար շենքի, մի քանի տարբեր մեծ ու փոքր դալմա գարդեն մոլլերի գումարը ուղղել հենց այս նպատակին, կարելի է մի քանի օլիգարխների մասնավոր բիզնեսներից գումար վերցնել հենց այս նպատակին ծառայեցնելու համար, այլապես ես սա որակում եմ որպես սեփական ժողովրդին անելանելի վիճակի մեջ դնելու, ավելին` արտագաղթի դրդելու մեջ: Խնդրում եմ, սպասում եմ, հավատում եմ, որ էսպես չի մնա էս խնդիրը, ամեն դեպքում սա լուրջ քննարկել է պետք: Նախագահը պետք է լսի քաղաքացիներին ու պատկան մարմիններին, համոզված եմ, որ բոլորն էլ հասկանում են ու կհասկանան այս խնդրի հրատապությունն ու լրջությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/422055604516965
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել