Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին՝ տեղեկացնելով, որ Վանաձոր քաղաքի համայնքի ղեկավարը մայիսի 07-ին սպասվող ավագանու նիստի օրակարգում քննարկման ենթակա հարցերի մեջ առաջարկել է ներառել որոշակի ՍՊ ընկերությունների ուղղակի վաճառքով աղբատար ավտոմեքենաներ վաճառելու մասին հարցը, մասնավորապես աղբատարներից երկուսը 1.5, մյուսը՝ 1.6 մլն ՀՀ դրամով գնով:
Փոխնախարարին հայտնել եմ, որ նշված ուղղակի վաճառքն անթույլատրելի է, քանի որ այդ մեքենաներն իրենց վարձակալության գումարով համայնքի բյուջե զգալի եկամուտ են բերում, ավելին, իմ տեղեկություններով դրանցից երկուսը ԱՄՆ ՄԶԳ/USAID-ի կողմից են նվիրաբերվել Վանաձոր համայնքին, որոնց վաճառքն արգելված է: Հուսով եմ, որ հարցը ՀՀ կառավարությունում քննարկման առարկա կդառնա, և Վանաձոր համայնքի ղեկավարը ձեռնպահ կմնա Վանաձոր համայնքին պատկանող և նույն համայնքին եկամուտ բերող գույքը վաճառելուց: