Esem.am-ը գրում է.

ESem.am-ը շարունակում է «Չ՛դերասան» դերասանների շարքը: Թեպետ նրանցից շատերը դերասանական կրթություն չունեն, սակայն այս դեպքում կան այնպիսի դեմքեր, ովքեր բավականին արտիստիկ են, բոլոր հնարավորություններն ու ներուժն ունեն լավ դերասան դառնալու, եթե մասնագիտական որոշ հմտությունների տիրապետեն: Հենց այդ ներքին օժտվածության շնորհիվ է, որ շատ «Չ՛դերասաններ» առավել պահանջված ու սիրված են, քան դերասանի կոչում կրողները: Հենց դա է նաև պատճառը, որ նրանցից շատերը հեռուստասրիալներից ու մանրապատումներից բացի շարունակում են մնալ եթերում, ներկայանալ տարբեր հեռուստանախագծերում:

Սուրեն Փահլևանյան

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն ավարտած Սուրեն Փահլևանյանը ևս ժամանակին ներկայացել է որպես դերասան: Սուրենը նկարահանվել է «Աննա» հեռուստասերիալում, որից հետո 16 մասից բաղկացած «ԱԻՆ 911» ֆիլմում մարմնավորել է գլխավոր փրկարարներից մեկին:

 

Մարիամ Մելիքյան

Որպես դերասանուհի ներկայացող Մարիամ Մելիքյանի հետ հեռուստադիտողը ծանոթացավ «Yere1» հումորային նախագծի շրջանակներում, որտեղ նա մարմնավորում էր Շահեն Վիպոյանի քարտուղարուհուն` Նինային: Մինչ այդ Մարիամը հայտնի էր որպես մոդել:

Տաթև Սարգսյան

Տաթև Սարգսյանի համար սերիալային դեբյուտային դերը «Դժվար ապրուստի» Էվայի կերպարն էր: Տաթևը դերասանական բարձրագույն կրթություն չունի, որոշ ժամանակ սովորել է դերասանական ստուդիաներից մեկում, սակայն ուսումը կիսատ է թողել: Իսկ բարձրագույն կրթություն ստացել է Մոսկվայի Սիներգիա ինստիտուտի Կառավարման և մենեջմենթի ֆակուլտետում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել