Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանացիները համակենտրոնացման ու բնաջնջման ճամբարներ էին ստեղծում, որտեղ հարկադիր աշխատանքի էին ենթարկում իրենց զոհերին կամ սպանում։ Համակենտրոնացման այս ճամբարներից էր Աուշվիցը, որը դարձավ նացիստների կողմից «հրեաների հարցի վերջնական լուծումը» տալու կարևորագույն վայրերից մեկը։ 1942-1944թթ-ին գերմանացիների կողմից գրավված Եվրոպայի տարբեր անկյուններից հրեաներին տեղափոխում էին համակենտրոնացման այս ճամբարի գազային խցիկներ, որտեղ նրանց սպանում էին «ցիկլոն Բ» թունավոր գազով։
Ավելի քան 1.1 միլիոն մարդ է մահացել Աուշվիցում, որի 90%-ը հրեաներ են։ Հոլոքոստի ամեն 6 հրեա զոհերից մեկը հենց այս ճամբարում է մահացել։ Նրանք, ովքեր գազային խցիկներում չէին սպանվում, մահանում էին հարկադիր աշխատանքից, վարակիչ հիվանդություններից, սովից, անհատական մահապատիժներից ու գիտափորձերից։ Հնարավոր է՝ ոմանք կարծեն, որ գազային խցիկներում մահանալը չարյաց փոքրագույնն էր, որտեղ մարդիկ համեմատաբար արագ մահով էին մահանում, սակայն գազային խցիկի պատերին նայելով՝ արյունդ պարզապես սառչում է, երբ տեսնում ես, թե ինչպես են մարդիկ տառապանքից եղունգներով ճանկռել պատերը, մինչ մոտ 20 րոպե խեղդամահ են եղել չորս պատերի արանքում։
Հրեա բանտարկյալ Դարիո Գաբբայը, ով Աուշվիցում է անցկացրել 1944-45թթ-ը, հիշում է.
Նրանք ճչում էին. բոլորը... Նրանք չգիտեին՝ ինչ անել։ Մարդիկ պատերն էին ճանկռում ու գոռում, մինչև որ գազն անում էր իրենը։ Երբ ես փակում եմ աչքերս, միակ բանը, որ տեսնում եմ՝ իրենց երեխաներին գրկած կանայք են։

Վերևում տեղադված լուսանկարն արվել է Սայմոն Ռոբերտսոնի կողմից 2004թ-ի հունվարի 12-ին։ Դրա վրա կարելի է տեսնել Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի գազային խցիկի պատերին մարդկանց կողմից եղունգներով արված քերծվածքները։ Նկարի աջ հատվածում կարելի նաև նկատել Դավթի աստղի փորագրությունը. ևս մեկը դրանից մի փոքր ձախ՝ պատի սպիտակ հատվածում։
Աուշվիցի համակենտրոնացման ճամբարն այսօր թանգարանի է վերածվել, ուր զբոսաշրջիկներ են այցելում աշխարհի տարբեր անկյուններց։
Ստորև դիտեք մի քանի հետաքրքիր կադրեր Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի թանգարանից։
Եղունգներով քերծված գազային խցիկի պատը

Էլեկտրական փշալարեր

Ընդհանուր զուգարան

Գազային խցիկի զոհերի մազերը

Գազային խցիկում մահացած երեխաների կոշիկները

Աուշվիցի գազային ամենամեծ խցիկը

Դիակիզարան

Ննջարան

Աուշվիցի ճամբարի գլխավոր դարպասների վերևում գրված է. «Աշխատանքը կազատի քեզ»։




