1994թ-ին պաշտոնական այցով ԱՄՆ մեկնած Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ընդունել էր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը:
2004թ-ին Տեր-Պետրոսյանը գտնվել է ԱՄՆ-ում և ասնակցել ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի Նախագահական կենտրոնի բացմանը: Այնուհետև հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, նախկին նախագահներ Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ-ավագի, Ջիմի Քարտերի, սենատոր Հիլարի Քլինթոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի հետ:
CNN-ի հաղորդմամբ՝ Լ.Տեր-Պետրոսյանը եղել է միակն ԱՊՀ նախկին և ներկայիս նախագահներից, ով մասնակցել է այդ միջոցառմանը:
04.05.2015թ՝ երեկ, ՀՀ նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ: Նախապես հայտարարվել է, որ հանդիպումներ կունենա Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի ու սենատում... Միգուցե պահակների կամ հավաքարարի հետ:
Հ.Գ. Տարբերությունը զգացի՞ք... Եթե դու նույնիսկ փոքր երկրի ղեկավար ես, դու լեգիտիմ առաջնորդ ես, դու անհատականություն ես, քեզ հետ բոլորը հաշվի են նստում ու հավասարը հավասարի պես հարաբերվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/871872609572467
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել