Բաղադրությունը`
Խմոր
1 բաժակ ջուր
125 գրամ կարագ
4-5 հատ ձու
1 բաժակ ալյուր
Միջուկ
500 մլ. սերուցք 33%
4 ճաշի գդալ շաքարի փոշի
300-400գրամ ելակ
Վանիլինի փոշի
Գլազուր
Սև շոկոլադ
Պատրաստման եղանակը`
Խմորի պատրաստման համար ջուրը լցնել կաթսայի մեջ, ապա ավելացնել կարագն ու աղը և դնել կրակին: Երբ ջուրը կեռա, ավելացնել ալյուրը, կրակը մեղմացնել և այդպես խառնել երկու-երեք րոպե: Ապա վերցնել կրակից, թողնել մեկ-երկու րոպե՝ սառչի, իսկ հետո հատ-հատ ավելացնել ձուն, ամեն ավելացնելուց զանգվածը խառնել: Հետո ջեռոցամանը կարագով պատել և խմորը հերթականությամբ լցնել տակդիրի մեջ, իրարից որոշակի հեռավորությամբ: Ջեռոցը նախապես տաքացնել 15-20 րոպե բարձր ջերմաստիճանի տակ, ապա դնել խմորները և իջեցնել ջերմաստիճանը: Երբ պատրաստ կլինեն էկլերները, դուրս հանել ջեռոցից:
Կրեմի պատրաստման համար յուղային սերուցքը հարել շաքարի փոշու և վանիլի փոշու հետ միասին: Ապա ավելացնել ելակը, նորից հարել մի քանի րոպե:
Գլազուրի պատրաստման համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա:
Էկլերի մեջ լցնել կրեմը, ապա գլազուր անել և զարդարել թարմ ելակով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/729722940489848/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել