Իոսիֆ Վիսսարիոնովիչ Ստալինը կոմունիստական կուսակցության առաջնորդն էր (1922 թվականից մինչև 1953 թվականի մարտը)։ Նրան բնութագրել են «ազգերի հայր», «հանճարեղ գիտնական», «մեծագույն հրամանատար» և իհարկե «անթերի առաջնորդ» բառակապակցություններով։ Նրա անունով են կոչել մետրոյի կայարանները, փողոցները և նույնիսկ քաղաքները, նրա մասին գրվել են բազմաթիվ գրքեր, նրա լուսանկարները պատկերվել են դրոշմանիշների և պաստառների վրա և այլն։ Սակայն նրա անվան հետ կապված են նաև կոլեկտիվացումը, հալածանքները, որոնց հետևանքով մահացել են սովետական բազմաթիվ քաղաքացիներ։
1. Իոսիֆ Ստալինը եղել է վրացի, այլ ոչ թե ռուս։ Նրա իրական աղգանունը Ջուգաշվիլի է եղել։
2. Ստալինն անհագ ծխող էր, նա նաև տառապում էր աթերոսկլերոզով։
3. Փոքր ժամանակ Ստալինը ստացել է ձեռքի լուրջ վնասվածք, նա ձախ ձեռքը մինչև վերջ չէր կարողանում ծալել, և այն արտաքնապես ավելի կարճ էր երևում։ Այդ պատճառով 1916թ. նրան ռազմական ծառայության համար ոչ պիտանի համարեցին։
4. Ստալինն օղի չէր խմում։ Նա գերադասում էր վրացական գինի ըմպել, երբեմն էլ՝ կոնյակ։
5. Ստալինը պարտադրում էր, որ իր բոլոր լուսանկարները փոփոխության ենթարկվեն։ Նրա դեմքին ծաղիկ հիվանդությունից վերքեր էին մնացել. նա այդ հիվանդությունը փոքր ժամանակ էր ձեռք բերել։
6. Ստալինը փոքրամարմին տղամարդ էր։ Նրա հասակը 160 սմ-ից ցածր էր։
7. Ստալինի ավագ որդին՝ Յակոբը, մահացել էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ` գերության մեջ։
8. Ստալինին չորս անգամ ձերբակալել են, աքսորել, ընդ որում՝ նա չորս անգամն էլ փախուստի է դիմել։
9. Ամերիկյան ամսագիր Time-ը երկու անգամ Ստալինին տվել է «տարվա մարդ» կոչումը (1939 և 1941թթ.)։
10. Մինչև հիմա Ստալինի անունով 30 փողոց կա, իսկ Ստալինինգրադ անունը 1961թ. վերանվանվեց Վոլգոգրադ։
11. Ստալինը շատ էր սիրում ֆիլմեր, հատկապես՝ ամերիկյան վեստերներ։ Նա իր տանն ուներ սեփական կինոթատրոն։
12. Դաշնակահար Մարիա Յուդինան համարվում էր Ստալինի սիրելի երաժիշտներից մեկը։
13. Ստալինը մինչև 8 տարեկանը ռուսերեն չգիտեր։
14. Ռուսաստանում սովետական այգիների մեծամասնությունը ստեղծվել էին Ստալինի նախաձեռնությամբ։ Նրա հրամանով նաև վերականգնել էին պատերազմի ժամանակ ոչնչացված անտառներն ու զբոսայգիները։