Interpress.am-ը գրում է.

Երեքշաբթի օրը հայկական եկեղեցու իրավաբանները հայտնել են, որ Թուրքիայի բարձրագույն դատարան հայց են ներկայացրել ՝ հայ եկեղեցու կենտրոնական գրասենյակը հետ վերադարձնելու պահանջով: Այն սրբազան վայր է, որը գտնվում է հարավային տարածքների կենտրոն Կազան քաղաքում և բռնազավթվել է Օսմանյան իշխանությունների կողմից 1915 թվականին՝ որպես հայ քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ իրականացված լայն բռնաճնումների մի մաս:

Այդ ժամանակաշրջանում իրականացված գործողությունները, որոնց ընթացքում կոտորվել են մոտ 1.5 միլիոն հայեր, այսօր լայնորեն դիտարկվում է որպես Ցեղասպանություն:

Հաագայի նախկին դատախազ և  այս գործով հայ եկեղեցու առաջատար միջազգային փաստաբան Փայամ Ախավանի խոսքով, Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցադիմումը Հայ եկեղեցու կողմից աննախադեպ ջանք է, որն ուղղված է  Թուրքիայի իրավական համակարգն օգտագործելով՝ 100 տարի առաջ բռնագրավված սեփականությունը վերադարձնելուն: Երկուշաբթի օրը առաջադրված հայցադիմումը  ներկայացվել է Հայաստանի կողմից Ցեղասպանության 100-ամյա տարելիցի պաշտոնական արարողություններից մի քանի օր  հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել