Mediamonitor.am-ը գրում է.
Գիտնականների կարծիքով կյանքի տևողության վրա ամենից շատ ազդում է մարդու սոցիալ-տնտեսական վիճակը 50 տարեկան հասակում:
Շվեդ գիտնականներն ավարտել են ավելի քան 50 տարի տևած հետազոտությունը: Հետազոտողները հետևել են 1913 թվականին Գյոթենբերգում ծնված 855 մարդու կենսակերպին և առողջական վիճակին: Հետազոտության ավարտին նրանք պատրաստել են մի քանի խորհուրդներ նրանց համար, ովքեր ցանկանում են կրկնել էքսպերիմենտի մասնակիցներից մի քանիսի ձեռքբերումները և ապրել հարյուր տարի:
Հետազոտության 855 մասնակիցներից 232-ը ապրել են մինչև 80 տարեկան, իսկ 111-ը`90 տարեկան, իսկ տաս հոգին նշել են 100-ամյա հոբելյանը: Գիտնականները պարզել են, որ մահացության ամենատարածված պատճառը 80 տարեկանից հետո դարձել են սրտանոթային հիվանդությունները (42%), երկրորդ տեղում են վարակիչ հիվանդությունները (20%): Մարդկանց 8%-ը մահացել է քաղցկեղից և ինսուլտից, 6%-ը`թոքաբորբից, իսկ մնացած 16%-ը այլ պատճառներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ