150504104335_arctic_ice_3_624x351_bbc1in.am-ը գրում է.

Արկտիկայում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրային տարածքում փոփոխություններն այնքան խորն են, որ կարելի է խոսել երկրաբանական նոր դարաշրջանի սկզբի մասին։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարում են նորվեգացի գիտնականները:

Նորվեգիայի բևեռային ինստիտուտը արդեն մի քանի տասնամյակ վարում է արկտիկական սառցե ծածկույթի ուսումնասիրություն տարվա ամենացուրտ ամիսներին:

Փորձագետները նշում են Արկտիկայի սառույցների աստիճանական անցումը այլ վիճակի, երբ մշտական սառցե ծածկույթը, որը ավելի վաղ կլոր տարին ծածկում էր օվկիանոսը, փոխվում է՝ ամառվա ամիսներին հալչում է սառույցը և նույնիսկ ընդհանրապես անհետանում:

Յան-Գունմար Վինտերի ինստիտուտի տնօրենի խոսքով՝ ձմռանը արկտիկական սառույցների հալոցքը հասկանալը կօգնի գիտնականներին հասկանալ կլիմայում կատարվող փոփոխությունները:

арктика

арктика

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել