Վանաձորի ավագանու առաջիկա նիստի ընթացքում կքննարկվի Տիգրան Մեծի պողոտայի, Մյասնիկյան և Մխիթար Գոշի փողոցների վրա ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների՝ Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջարկվում է Երևանի փորձը կիրառել Վանաձորում` ներդնելով «կարմիր գծեր» քաշելու վիճահարույց պրակտիկան: Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և իրապես Վանաձորում փորձ է արվելու կարմիր գծեր քաշել և դրանով նույնպես գումարներ հավաքել քաղաքացիներից, ապա ի սկզբանե հայտարարում եմ, որ որպես Վանաձորի բնակիչ և Վանաձորից ընտրված պատգմավոր՝ ես ԴԵՄ ԵՄ այդ նախաձեռնությանը: Այն չի արդարացրել իրեն Երևանում և միանշանակ չի կարող արդարացնել աղքատ Վանաձորում: Առաջարկում եմ հրաժարվել նշված նախաձեռնությունից՝ հավելյալ առիթներ չտալով Վանաձորից արտագաղթող բնակչությանը և կենտրոնանալ քաղաքի բազմաթիվ խնդիրների լուծման վրա: Հուսով եմ, որ իմ կողմից շատ հարգված Վանաձորի ավագանու անդամները թույլ չեն տա, որ «կարմիր գծերի» խայտառակ պրակտիկան մուտք գործի Վանաձոր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10153240360322410?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել